11/07/2017 14:53
Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատում Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման փաստը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման փաստը:
«Դրա մասին ճիշտ կլինի խոսել արդեն հանդիպումից հետո», - ասել է Է. Նալբանդյանը՝ պատասխանելով «РИА Новости»-ի հարցին հանդիպումից ակնկալիքների մասին:
«Բայց այն, որ հանդիպում կկայանա, լավ է: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին», - նշել է ՀՀ արտգործնախարարը: