11/07/2017 12:30
«Ման. Յունայթեդը» ժամանել է Լոս Անջելես. Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը կխաղան միմյանց դեմ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Լոս Անջելես, որտեղից կսկսեն ամերիկյան շրջագայությունն ու հավաքը:
«Կարմիր սատանաների» կազմում ԱՄՆ են մեկնել 27 ֆուտբոլիստներ, այդ թվում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին մարզումն անցկացրել է Լոս Անջելեսի «Դրեյք» մարզադաշտում։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին` «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, իսկ հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը։
Հուլիսի 20-ին «կարմիր սատանաները» ուժերը կչափեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի», հուլիսի 26-ին՝ կատալոնական «Բարսելոնայի»:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: