12/07/2017 16:10
UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ցանկում ընդգրկված է Հայաստանի հավաքականի երեք ըմբիշ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) բարձրացել է մի քանի հորիզոնականով եւ այժմ 12-րդն է: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) նույնպես բարելավել է իր դիրքերը: Նա 10-րդ տեղում է: Լեւան Բերիանիձեն (125 կգ) շարունակում է մնալ 6-րդը:
Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: