12/07/2017 10:00
Արաբո Իսպիրյանի և Գեղարքունիքի նախկին մարզպետի դստեր հարսանիքը տեղի կունենա բացօթյա. «Հրապարակ»
Օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։ Արաբոն իր ապագա տիկնոջը «բացահայտեց» վերջին համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նա Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Իսպիրյանները ցանկանում են, որ տոնախմբության վայրը լինի բացօթյա, նախնական տեղեկություններով՝ Վահագնի թաղամասում, սակայն հնարավոր է վայրը փոխվի։