12/07/2017 11:47
Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Միջազգային բանկային կոնգրեսին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ շրջանակներում գործող «Արտարժութային քաղաքականության կոորդինացիոն խորհրդի» 14-րդ նիստին՝ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ և «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսին:
Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են ֆինանսական կայունության, բանկային կարգավորման, ապահովագրական շուկայի, ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանության, վճարային համակարգերի, ֆինանսական ոլորտում նորարարությունների վերաբերյալ հարցեր:
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: