ATV ՀԸ տնօրենը բացում է հնդկական սերիալի դադարեցման հետ կապված բոլոր փակագծերը

12/07/2017 18:28

ATV ՀԸ տնօրենը բացում է հնդկական սերիալի դադարեցման հետ կապված բոլոր փակագծերը


Շուրջ մեկ տարի առաջ հայկական մի քանի հեռուստաընկերություններ սեփական եթերը սկսեցին լցնել հնդկական արտադրության անորակ ու երկարաժամկետ սերիալներով: Այսկերպ, ոչ միայն հնդկական «մշակույթը» մուտք գործեց հայկական ընտանիքներ, այլև, թեկուզ և ոչ այնքան որակյալ, այնուամենայնիվ՝ տեղական սերիալային արտադրությունը հետընթաց ապրեց:

Բայց դե, ինչպես ասում են, սեփական վրիպումն ընդունելն էլ կարևոր ու պատասխանատու քայլ է. ուշ լինի, նուշ լինի…

ATV հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ սկսեց հնդկական «Կնոջ ուժը» սերիալի ցուցադրությունը: Շուրջ 9 ամիս անց՝ երեկ, հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հաղորդագրություն տարածեց՝  հուլիսի 24-ից ATV-ն հրաժարվելու է հնդկական սերիալից՝ չսպասելով դրա ավարտին:

«Երբ տեսանք, թե մեր հայկական արտադրության շուկայում ի՞նչ է տեղի ունենում այս ամիսների ընթացքում, հասկացանք՝ այս կերպ շարունակել չի կարելի: Ինքս մասնակից եմ եղել հայկական հեռուստաարտադրանքի թափ առնելու 15 տարիներից 10-ին: Ինչ հայկական շուկա է մտել հնդկականը, միայն դեգրադացիա է տեղի ունենում, հայկական արտադրանքի նվազում: Եթե մինչ այս, ամեն մի հեռուսաալիքով 2-3 հայկական նախագիծ էր ցուցադրվում, ապա այսօր այդ թիվը նկատելի պակասել է: Այսպես շարունակվելու պարագայում ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Արամյանը:

Տնօրենը խոստովանեց՝ սա պահի տակ ընդունած որոշում չէ, պահն արդեն վաղուց հասունացել էր: Սակայն իրավաբանական խնդիրներ կային, պետք էր բանակցել և գտնել հնդիկ գործընկերների հետ առանց նեղանալու բաժանվելու արդյունավետ ճանապարհը:

«Հնդկական սերիալն ընդհատելու միտքն ինձ մոտ հասունացել էր 2-3 ամիս առաջ: Մեր գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչպես կարելի է առանց նեղանալու և առանց վնասներ կրելու դադարեցնել պայմանագիրը: Երբ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, իրավաբանական գործընթացն ավարտվեց, սերիալն ընդհատելու օրն անմիջապես որոշեցինք», - մանրամասնեց նա:

«Կնոջ ուժը», մյուս հնդկական սերիալների պես, 1000-1500 մասից է բաղկացած, որի դեռ կեսն էլ չի ցուցադրել ATV-ն: Ինչպես մեր զրուցակիցը նկատեց՝ հեռուստաընկերությունները գերի են ընկնում դրանց ձեռքը: Դիտարկմանը՝ եթե մինչ սկսելն էլ գիտեին, թե ի՞նչ ու քանի՞ մասից են ցուցադրելու, ապա էլ ինչո՞ւ էին նախաձեռնում այդ ցուցադրությունը, պատասխանեց.

«Հնդկական սերիալներ ցուցադրելու գաղափարը կար դեռևս 2012-2013 թվականներից: Մենք «վակումի» մեջ չենք ապրում, ուսումնասիրում ենք նաև հարևան երկրների փորձը տվյալ ոլորտում: Նկատել էինք, օրինակ, Վրաստանում այս երկրի սերիալները մասսայականություն էին վայելում: Վրաստանի բնակչությունն այնքան չէր հետևում բրազիլական, որքան թուրքական ու հնդկական սերիալներին: Բնականաբար, մենք մեզ թույլ չէինք տա գնել թուրքական սերիալներ, բայց հնդկականների ուղղությամբ սկսեցինք մտածել և քննարկել: 2013 թվականին ինքս էլ մասնակցել եմ հնդկական կինոարտադրողների հետ մի փոքրիկ ժողովի, սակայն վերջնական որոշում կայացրեցինք մոտ 9 ամիս առաջ: Թեև որոշակի մտավախություն կար, բայց փորձեցինք»:

Հարցին, թե արդյոք սերիալը դադարացնելու որոշման պատճառներից մեկն էլ այն չէ, որ հնդկական սերիալներ ցուցադրող բոլոր հեռուստաընկերությունները իրենց «փրայմ թայմերը» նվիրել են հենց այդ երկրի «օճառային օպերաներին»՝ այդկերպ խանգարելով մեկը մյուսին, պատասխանեց.

«Մեր հեռուստաալիքը միայն Երևանում է հեռարձակվում, ու հավատացեք, անգամ արձակուրդների այս շրջանում այդ ֆիլմի վարկանիշը չի ընկնում: Այդ կես ժամանոց ֆիլմի վարկանիշը 3 անգամ բարձր է ATV հեռուստաընկերության մեկ օրվա վարկանիշից: Չնայած, իր գինն այնքան էժան է, որ եթե նույնիսկ վարկանիշ չհավաքեր, ես էլի «չէի նեղանա» իրենից, կորցնելու ոչինչ չունեի: Եթե նույնիսկ օրը 24 ժամ հնդկական սերիալ ցուցադրեմ, միևնույն է, մի քանի անգամ ավելի գումար կխնայեմ, քան եթե արտադրեմ այն, ինչը նախորդ տարի եմ եմ արտադրել»:

Ռուբեն Արամյանը չթաքցրեց՝ հնդկական սերիալի մեկ սերիան գնելու արժեքն այնքան ցածր է, որ չի կարող հեռուստաընկերությանը որևէ ֆինանսական վնաս հասցնել: Ընդհակառակը՝ ռեյտինգ ապահովելով՝ այն հետ է վերադարձնում իր վրա ծախսածի տասնապատիկը: Այնպես որ, այս հարցում հեռուստաընկերությունների շահագրգռվածությունը, գոնե իրենց համար, արդարացված է:

Հեռուստաընկերությունների աճման տարբերակներից առաջինը սեփական արտադրանքի արտահանումն է, այդկերպ լսարանդ կմեծացնես և հավելյալ գումար կաշխատես: Իսկ դրա համար, բնականաբար, պետք է մրցունակ արտադրանք ունենաս: Մյուս տարբերակն էլ ներքին շուկայում գումար աշխատելն է՝ էժան արտադրանք ձեռքբերելով ու հեռուստադիտողին մատուցելով:

«Բայց սա նման է այն սպորտսմենին, ով դոպինգ է օգտագործում, ինչն էլ հանգեցնում է առողջության քայքայմանը: Այսինքն՝ եթե շարունակենք արտերկրից ձեռքբերված սերիալներ ցուցադրել, ապա 2-3 տարի անց սեփական հեռուստաարտադրություն չենք ունենա ու ունենալով 15 տարվա առաջընթաց՝ կհայտնվենք «դրսից կախված» վիճակում… Ի վերջո, մեր սերիալները առավել որակյալ են դարձել ու որակը բարձրանում է՝ կուտակված փորձին ուղիղ համեմատական: Իհարկե, չենք կարող ո՛չ բյուջեով, ո՛չ էլ դրանից բխող որակով համեմատվել օրինակ՝«HBO»-ի ու«Netflix»-ի արտադրանքների հետ, բայց զարգանալու դեպքում, հնարավոր է,առավել մեծ աճ գրանցենք ու միջազգային շուկա դուրս գանք: Հատկապես, որ նման նախադեպ ունենք… Բոլորն էլ տեսնում են, տարեկան 2-3 հայկական ֆիլմ է նկարահանվում, լինի դրամայի, թե կատակերգության ժանրում: Ու դրանք կինոթատրոնների ու հեռուստաընկերությունների համար ամենաարդյունավետ ֆիլմերն են: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ այդ ֆիլմերի անձնակազմի մեծ մասը դուրս է եկել հենց հայկական հեռուստասերիալների դաշտից», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ՝ որքանո՞վ է հնդկական սերիալի ցուցադրությունը անավարտ թողնելու որոշումն արդար այն հեռուստադիտողների նկատմամբ, ովքեր մի քանի ամիս շարունակ հետևել են ընթացքին՝ նկատեց.

«Ճիշտն ասած, ոչ մի դարակազամիկ ու աննախադեպ բան տեղի չի ունեցել: Տարբեր երկրներում ընդունված պրակտիկա է, որ ինչ-որ հեռուստանախագիծ կարող է դադարեցվել մինչև դրա ավարտվելը: Նման դեպքեր եղել են ու լինում են նույն ԱՄՆ-ում, իսկ մերձավոր արտասահմանում հենց հնդկական սերիալների հետ կապված նման նախադեպ եղել է նույն Ռուսաստանում: Այդուհանդերձ, եթե կան հեռուստադիտողներ, ովքեր շատ են կապնվել տվյալ սերիալի հետ, ապա այն միշտ էլ կարելի է գտնել համացանցում, չեմ կարծում, որ անդառնալի ու սարսափելի որևէ բան է տեղի ունեցել… Եվ հետո, աշնանը հեռուստաընկերությունների միջև մրցակցությունն առավել է թեժանում, նոր եթերաշրջան է սկսվում, ու եթե որևէ նախագիծ եթերից հանենք, առավել ռիսկային կլինի: Հիմա հանգիստ շրջան է, ավելի լավ է հիմա հանենք ու մտածենք աշնանն այդ ժամը տեղական արտադրանքով լրացնելու շուրջ», - հավելեց նա:

Խոսելով նաև հայկական առկա սերիալների տևողության մասին, հեռուստաընկերության տնօրենն ընդգծեց.

«Արդեն փորձ կա 20-30 մասանոց սերիալներ նկարահանելու, մեր գործընկեր հեռուստաընկերությունները նման նախագծերը իրականացնում են իրենց կաբելային ալիքներով: Երբ բաց եթեր դուրս գան, կտեսնենք, թե ինչ վարկանիշ ունեն, հեռուստադիտողն ինչպես է արձագանքում: Ամեն դեպքում, մենք էլ նման պլաններ ունենք, ես լիովին կողմ եմ կարճատև սերիալներին: Այդ դեպքում կարողանում ես որակի վրա լիովին աշխատել: Միակ խնդիրն այն է, որ նման սերիալները ենթադրում են մեծ գումար, որը պետք է կարողանանք ինչ-որ կերպով ներգրավել»:

Շահո՞ւյթ, թե՞ գերշահույթ են ակնկալում հեռուստաընկերությունների այսօրվա ղեկավարները հարցին Ռ. Արամյանը պատասխանեց՝ կոնկրետ ATV-ին միանգամից մի քանի նպատակ է հետապնդում.

«Նախ, չենք սիրում ստաբիլ վիճակում մնալ, ձգտում ենք անընդհատ լավացնել հեռուստաընկերության աշխատանքը, որպեսզի մեր մատուցածն ամեն օր առավել «համեղ» լինի ու մենք մրցունակ լինենք: Չէ՞ որ մրցակիցդ էլ տեղում չի «դոփում»: Մասնավոր հեռուստաընկերության համար շահույթը չի կարող էական նշանակություն չունենալ, բայց ուշում եմ նշել, որ զուտ շահույթով էլ չի կարելի առաջնորդվել: Եթե մեր աշխատանքի արդյունում հասնենք այն որակին, որ մեզ է դուր գալիս, ապա կարող է ավելանալ նաև շահույթը, այդ թվում՝ նաև արտադրանքի արտահանման շնորհիվ: Այդ գումարով մեզ կկարողանանք թույլ տալ այլ նախագծեր անել… Նորից վերադառնալով հնդկական սերիալներից եկած շահույթին, ասեմ, որ կարող եմ այսօր ցուցադրել ու շահույթ ունենալ, բայց վաղը կզրկվեմ հսկա քանակությամբ մասնագետներից, ովքեր կարողանում են տեղական արտադրանք ապահովել: Եթե իրենց գործ չտաս, բնական է չէ՞, այլ ոլորտ, այլ աշխատանք են փնտրելու ու լճացվելու են: Իրենց հետ էլ մենք ենք լճացվելու»:

ATV հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանը կուրախացնի «6-րդ զգայարան» հեռուստանախագծի սիրահարներին, «Անհայտ հասցեի» հետևորդներին, վարկանիշ ապահովելու ծանրաբեռնվածությունն էլ կընկնի տեղական արտադրության սերիալների վրա, որոնք ներկա պահին էլ ընթանում են…  «6-րդ զգայարանը» ևս զուրկ չէր քննարկումներից ու քննադատություններից, այս անգամ էլ պատասխանատուները, կարծես թե, չեն վախենում ու չեն խուսափում նման խոսակցություններից:

««6-րդ զգայարանի» տրամաբանական շարունակության շրջանակներում պարանորմալ երևույթների մասին նոր ֆորմատով հանդես կգանք, որը բավական հետաքրքիր եթեր է խոստանում: Նկարահանումները կլինեն տաղավարից դուրս: Մենք երբեք չենք վախենում քննադատություններից, ընդհակառակը, փորձում ենք առողջ մտքերը վերցնել ու փորձել կիրառել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ATV հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանը:

Հ.Գ. Հուսանք, մյուս հեռուստաընկերությունները ևս կհետևեն ATV-ի օրինակին՝ հայ հեռուստադիտողին ազատելով հնդկական «մշակույթին» հետևելու մոլուցքից: Թող մրցակցությունը թեժանա թեկուզ և ոչ այնքան որակյալ, բայց հայկական արտադրության շնորհիվ: Գուցե արդյունքում ծնվի լավագույնն ու տեղական հեռուստաշուկան զարգացում գրանցի: Հնդկականը պրոպագանդելով հայկականը չի զարգանա...

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը