«Սասնա ծռեր» խմբի կուռքը եղել է Ժիրայր Սեֆիլյանը, որին բոլորն անթաքույց ընդունել են որպես լիդերի. փոխոստիկանապետի ցուցմունքը

13/07/2017 10:03

«Սասնա ծռեր» խմբի կուռքը եղել է Ժիրայր Սեֆիլյանը, որին բոլորն անթաքույց ընդունել են որպես լիդերի. փոխոստիկանապետի ցուցմունքը


Ինչպես հայտնի է, Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ևս նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ ահազանգով հասել էր դեպքի վայր, պատանդ էր վերցվել «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ու այդ վիճակում մնացել յոթ օր։

Ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու շատ շարքային ոստիկաններ, այնպես էլ փոխոստիկանապետը ՊՊԾ գնդի գրավման գործով ճանաչվել է որպես տուժող ու տվել ցուցմունքներ։

Այսօր ներկայացնում ենք Վարդան Եղիազարյանի ցուցմունքը։ Սկզբում նա պատմել է, թե ինչպես է վերցվել պատանդ, ներկայացրել է, որ ինքը և Օսիպյանը ռադիոկապով պայմանավորվել են գունդը գրաված խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ հանդիպել ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնել։

Եղիազարյանը պատմել է, որ հանդիպման վայրում՝ ՊՊԾ գնդից 40 մետր հեռավորության վրա՝ լսել է կրակոցներ հետևից ու տեսել, որ այնտեղ էլ կան զինյալներ և եզրակացրել, որ հայտնվել են շրջափակման մեջ։

Այդ պահին, ըստ փոխոստիկանապետի ցուցմունքի, զինված անձանցից մեկն իր պարանոցին է դրել ինքնաձիգի կրակափողը և հրամայել է քայլել դեպի գնդի տարածք: Նշել է նաև, որ խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը խլել է Վալերի Օսիպյանի մոտ եղած ռադիոկապի միջոցը, ապա պոկել նրա ուսադիրները, որից հետո Մարտիրոս Հակոբյանը և Աշոտ Պետրոսյանն, իրենց հրելով, մտցրել են հսկիչ անցագրային կետում գտնվող սենյակ, այնտեղից էլ՝ հանգստի սենյակ, որտեղ ինքը տեսել է վեց ոստիկանների՝ ձեռքերը պոլիմերային ամրակապով կապված:

Հայաստանի փոխոստիկանապետի ցուցմունքով, պարբերաբար փորձել են բանակցել զինված խմբի անդամների, հետ, սակայն նրանք պնդել են, որ չեն նահանջելու և պահանջում են նախագահ Սարգսյանի հրաժարականը։

Վարուժան Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի ուղեկցությամբ, Եղիազարյանն ասել է, որ գնացել է գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի աշխատասենյակ: Մասնաշենքի միջանցքում տեսել է մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ, աշխատասենյակում՝ ատրճանակի կրակված պարկուճներ, միջանցքի հատակին՝ արյան հետքեր, իսկ աշխատասենյակի և հանգստի սենյակի պատերը շաղախված են եղել արյունով: Այդ ժամանակ Եղիազարյանը հարցրել է, թե ինչպես է դեպքը պատահել, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ:

Գագիկ Եղիազարյանը, միջամտելով իրենց խոսակցությանը, հայտնել է՝ երբ մտել են մասնաշենք, Վանոյանը սկսել է կրակել նրանց վրա և երբ չի ենթարկվել զենքը վայր դնելու և հանձնվելու իրենց պահանջին, կրակել և վիրավորել է իրենցից մեկին, պատասխան կրակ են բացել և վիրավորել Վանոյանին, որը հետո մահացել է:

Եղիազարյանը նաև ասել է, թե խոսակցություններից է տեղեկացել, որ Վանոյանի կրակոցներից վիրավորվել է Սմբատ Բարսեղյանը:

Տուժողը ներկայացրել է զինված խմբի անդամների պահանջները՝ ասելով, որ, ըստ զինյալների, նրանք այդ քայլին գնացել են զինված հեղաշրջում կատարելու նպատակով և նրանց քաղաքական պահանջը եղել է իշխանությունների կողմից Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև, իրենց պատկերացմամբ, այլ քաղաքական դատապարտյալների` Շանթ Հարությունյանին և այլոց ազատ արձակելը, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը, որի պայմաններում միայն խոստացել են պատանդներին ազատ արձակել:

Նշել է նաև, որ մշտապես գտնվել են զինված անձանց հսկողության տակ, զինված հսկողությունը ղեկավարել է Արեգ Կյուրեղյանը, հսկողություն են իրականացրել նաև Սերգեյ Կյուրեղյանը, Տիգրան Մանուկյանը և այլոք: Ներսում զինված անձանց տեղաբաշխումները, հերթապահությունները կարգավորել են Պավլիկն ու Մխիթարը:

Պավլիկը, ըստ Եղիազարյանի, համարվել է խմբի ռազմական ղեկավարը, որը համակարգել և ղեկավարել է զավթված տարածքների, շենքերի զինվորական պահպանության գործողությունները: Սկզբում նա է բանակցել ԱԱԾ աշխատակցի հետ, իսկ հետագայում՝ Մխիթարը:

«Պավելն իրեն դրսևորել է ֆիդայու կերպարով, անվերջ պահանջել է իշխանափոխություն», - ցուցմունքում ասել է պաշտոնյան:

Մխիթար Ավետիսյանը, նրա կարծիքով, համարվել է խմբի իրական ղեկավարը, որը Պավելից ավելի շատ հեղինակություն է վայելել և ազդեցություն է ունեցել խմբի մեծահասակների և երիտասարդների շրջանում: Ըստ ցուցմունքի՝ գործնականում նա Պավելի հետ կազմակերպել է զավթված տարածքի գրագետ պահպանությունը՝ ռազմական տեսանկյունից:

Պատանդների վրա հսկողությունը ղեկավարել է Արեգ Կյուրեղյանը, իրենք պարտավոր են եղել կատարել նրա պահանջները և իրենց հսկող մյուս զինյալները ենթարկվել են նրա կարգադրություններին, դրսևորել է «սառնասիրտ և լկտի պահվածք»: Սերգեյ Կյուրեղյանը եղբոր՝ Արեգի համեմատությամբ ավելի հանգիստ է եղել:

Նշել է, որ երիտասարդական թևի լիդերն Էդվարդ Գրիգորյանն է եղել, լոռեցի երիտասարդներին ղեկավարել է Արմեն Լամբարյանը. նա լոռեցիների շրջանում հեղինակություն է վայելել, վարժ տիրապետել է զենքին և առաջինը նա է փորձարկել զենքերը: Վարուժան Ավետիսյանը, ըստ Եղիազարյանի ցուցմունքի, իրականացրել է միայն գաղափարախոսական գործառույթ և զբաղված է եղել ինտերնետով և հեռախոսով հաղորդագրություններ տարածելով, զրույցներ վարելով. նա համարվել է խմբի գաղափարախոսական և իրավական առաջնորդը: Ղեկավարման իմաստով դերակատարություն է ունեցել նաև Թորոս Թորոսյանը:

«Միանձնյա ղեկավար չի եղել», - ասել է Եղիազարյանը։

Այդուհանդերձ, ըստ նույն ցուցմունքի, զինյալների կուռքը եղել է Ժիրայր Սեֆիլյանը, որին բոլորն անթաքույց ընդունել են որպես լիդերի, առաջնորդի:

Փոխոստիկանապետը նույն ցուցմունքում ասել է նաև, որ պատանդառված շարքային ոստիկանների մոտ զինյալներն արտահայտվել են, որ սպանելու են Վալերի Օսիպյանին, ինչը Օսիպյանը իրական է ընկալել:

Նաև ասել է, որ գնդի տարածք են այցելել Վիտալի Բալասանյանն ու Աշոտ Մինասյանը և բանակցությունների արդյունքում պատանդ պահվող ոստիկաններն աստիճանաբար ազատ են արձակվել:

Եվ՛ Եղիազարյանը, և՛ Վալերի Օսիպյանը, հիշեցնենք, ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում են գտնվել հուլիսի 17-ից 23-ը: Պաշտոնյաները ազատ էին արձակվել լրագրողների հետ մամուլի ասուլիս ունենալու դիմաց։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վեցերորդ մաս


Շարունակելի...

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Այսօր, 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է Այսօր, 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այսօր, 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար Այսօր, 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են Այսօր, 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա Այսօր, 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Այսօր, 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ Այսօր, 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ Այսօր, 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան