13/07/2017 13:41
Նախարարը հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար
ՀՀ տրանսպորի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարը հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։
«Պետք է հավատանք, որ առաջ տանենք, ես հավատում եմ, որ մի օր կլինի, աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ սա արագ լինի», - նշեց Վահան Մարտիրոսյանը։
Հարցին՝ որքանով է հայկական կողմը ներգրավված այս գործընթացում, նախարարը պատասխանեց, որ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել։
«Բոլորն էլ հայտարարություններում ասում են, որ դա ռուս-վրացական կողմի հարաբերություններն են ու քննարկումները, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը», - ընդգծեց Վ. Մարտիրոսյանը։