13/07/2017 14:52
Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Yandex-ի և Uber-ի հիման վրա ստեղծվող նոր ընկերությունը
«Yandex» ինտերնետ ընկերությունն ու «Uber» տաքսին համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի ու հարևան երկրների տարածքում (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ադրբեջան) օնլայն-պատվերների բիզնեսի միավորման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են «Yandex»-ի լրատվական ծառայությունից, գործընկերները ստեղծում են նոր ընկերություն, որին կանցնի նաև վերոնշյալ երկրներում սննդի առաքման UberEats ծառայությունը:
«Uber»-ը համատեղ ընկերության մեջ կներդնի 225 մլն դոլար, «Yandex»-ը` 100 մլն դոլար: Նոր ընկերության ընդհանուր արժեքը կկազմի 3,725 մլրդ դոլար:
Գործարքի իրականացումը նախատեսված է մինչև 2017թ. ավարտը: Դրանից հետո ընկերության 59,3% կպատկանի «Yandex»-ին, 36,6 %-ը «Uber»-ին, իսկ 4,1%-ն` աշխատակիցներին:
Ընկերությունը կղեկավարի «Yandex.Taxi»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: