14/07/2017 12:37
Կարեն Գրիգորյանը՝ «Բարբերա Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ մրցանակակիր
Հուլիսի 4-12-ը Իսպանիայում անցկացվել է «Բարբերա Օփեն» միջազգային մրցաշարը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ իր պատմության մեջ սա արդեն 40-րդ մրցաշարն էր, որը հավաքել էր 92 շախմատիստի տարբեր երկրներից։ Նրանց թվում էր 6 գրոսմայստեր։
«Բարբերա Օփեն»-ին մասնակցել է նաև հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Վերջինս ունենալով 5 հաղթանակ և 4 ոչ ոքի՝ 7 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Նրանից կես միավորով առաջ է անցել Շարմա Հիմանշուն, նույնքանով ետ մնացեկ Պերես Միտյանս Օրեվլիսը՝ եզրափակելով լավագույն եռյակը։