15/07/2017 09:47
Ֆելիքս Ցոլակյանը՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում. «Հրապարակ»
Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
«Տեղեկություններ կային, որ Ցոլակյանը ժամանակավոր է ԱԺ-ում, և Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում, և Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում», - գրել է «Հրապարակ»-ը։