15/07/2017 14:31
Սուրեն Կարայանը եռօրյա այցով Սյունիքում է. օրակարգում է այցելություն Ազատ տնտեսական գոտի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ծանոթանում է մարզի տնտեսական և զբոսաշրջային ծրագրերին։
Սուրեն Կարայանը շրջայց է կատարել «Սյունիք ֆուդ» գործարանի շինհրապարակում, որն այս տարի կսկսի գործունեությունը։
Ընկերությունը վերջերս մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ Կառավարության կողմից։
Նախարարի այսօրվա օրակարգում է նաև այցելություն Ազատ տնտեսական գոտի, Մեղրու պահածոների գործարան։