15/07/2017 14:54
Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ինը թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի։
«Ստայկիից կվերադառնանք Երեւան եւ օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ՀԱՕԿ-ին ասել է հավաքակնի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին: