17/07/2017 20:58
Արա Բաբլոյան. Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական սադրանքը՝ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան։
« 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր: Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան: Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին», - նշել է Ա. Բաբլոյանը։