17/07/2017 00:39
Սերժ Սարգսյանը պատմել է, թե որ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը
Անհրաժեշտության պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում», - նշել է նա։
«Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը», - ընդգծել է ՀՀ նախագահը։