17/07/2017 09:33
Ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա. Վարդան Արամյան
Ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», - ասաց Վարդան Արամյանը։
2016-ին Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան համաձայնագիր էին ստորագրել Ռուսաստանից ներքին գներով ռազմամթերք մատակարարելու մասին։