17/07/2017 00:22
Սերժ Սարգսյանի ակնկալիքները Իլհամ Ալիևի հետ աշնանը հնարավոր հանդիպումից մեծ չեն
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին նախնակական պայմանավորվածություն էր ձեռք բերվել, երբ տարածաշրջոնում էին Մինսկի խմբի համանախագահները։
«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. մենք առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու», - ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը», - նշել է նա։