17/07/2017 12:00
Մարիա Գևորգյանը «Իկարոս» միջազգային մրցաշարում կանանց մեջ զբաղեցրել է առաջին տեղը
Հուլիսի 9-16-ը Հունաստանում տեղի է ունեցել «Իկարոս» միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 40-րդ անգամ։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մասնակցել է է 101 շախմատիստ։ Մրցաշարին Հայաստանը ներկայացրել է Հայաստանի կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը։
«Իկարոս» մրցաշարում խաղացվել է 9 տուր, որի արդյունքում 7․5 միավորով հաղթող է դարձել Ալեքսանդր Բորտնյուկը։ 7 Միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Վիտալի Բերնադսկին և Ալեքսանդր Խարիտոնովը։ Մարիա Գևորգյանն իր ակտիվում գրանցել է 6 միավոր՝ կիսելով 11-17-րդ տեղերը։ Սակայն այդ միավորն ամենաբարձրն էր կին մասնակիցների մեջ, ինչի շնորհիվ նա զբաղեցրել է առաջին տեղը կանաց մեջ։