17/07/2017 00:57
Ղարաբաղի մասնակցությունը սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է. Սերժ Սարգսյան
Ադրբեջանն է հրաժարվում, որ Լեռնային Ղարաբաղ դառնա նորից բանակցող կողմ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Այստեղ խոսքը միջնորդների մասին չէ, և ոչ էլ՝ Մինսկի խմբի համանախագահների մասին է։ Ադրբեջանն է հրաժարվում», - նշել է նա։
«Ադրբեջանն է հրաժարվում Ղարաբաղի մասնակցությամբ բանակցային պրոցես անցկացնելուց։ Բայց բոլոր տարբերակներում, որին ես գոնե տեղյակ եմ, Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն մասնակցում էր հիմնական փաստաթղթի ձևավորմանը։ Այսինքն՝ ունենալով սկզբունքային համաձայնություն Մադրիդյան տարբերակի հետ, այնուհետև բանակցություններին միանում է Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Այնպես որ՝ Ղարաբաղի մասնակցությունն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։ Իսկ հիմա հարց դնել ու ասել՝ կամ Ղարաբաղը, կամ մենք ընդհանրապես բանակցային պրոցեսին չենք մասնակցում՝ մեզ դա ի՞նչ է տալիս։ Դա նույն բանն է, որ օրինակ մենք հայտարարենք, որ մենք չենք ուզում բանակցային պրոցես։ Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է», - ընդգծել է Ս.Սարգսյանը։