18/07/2017 12:35
FAF-ը կաջակցի «Ալաշկերտին» «ԲԱՏԷ»-ի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումն այսօր իր աջակցությունն է հայտնելու «Ալաշկերտին» «ԲԱՏԷ»-ի հետ խաղում:
«ՖԱՖ-ը Ալաշկերտ-ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից: Հայկական ֆուտբոլը ապրում է հնարավոր ծանր շրջաններից մեկը: 1 հաջող խաղը մեր ակումբների կողմից եվրոպական ասպարեզում կարող է աշխուժություն և ոգևորություն մտցնել հայ երկրպագուների շրջանում, իսկ հաղթահարված 2-րդ փուլի քաղցրությունը Չեմպիոնների լիգայում հայ երկրպագուն դեռևս չի տեսել : ՖԱՖ-ը «Ալաշկերտ»-ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից` հայկական ակումբին 3-րդ փուլում տեսնելու բերկրանքին հավատալով: ՖԱՖ-ի հետ աջակցել ցանկացողները կարող են միանալ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից 18:00-ից: Միասին մարզադաշտ կշարժվենք 19:00-ին»,-ասված է երկրպագուական շարժման տարածած հայտարարությունում։
Նշենք, որ «Ալաշկերտ»-«Բատէ» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 20։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։