18/07/2017 09:25
Նախկին պատգամավորը՝ գործադիրում. «Իրավունք»
Ըստ տեղեկությունների՝ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը զբաղվում է գիտությամբ և ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում:
«Իրավունք»-ը նրանից հետաքրքրվել է՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որևէ ժամկետ չեն ասել: Ոչինչ էլ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է», - ասել է ՀՀԿ-ականը: Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չի մանրամասնել: Անգամ ժամկետների մասին խուսափել է խոսել:
«Նշանակումը կլինի, կիմանաք: Թիմը և թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի», -ասել է ՀՀԿ-ականը: