19/07/2017 14:52
Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը: Ընտրությունը տեղի է ունեցել խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ:
Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել էր, որ քվեարկելու են Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:
Հիշեցնենք, որ Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար սահմանվել է որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:
2017 թ-ի սեպտեմբերին լրանում է գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը: Որոշվել է, որ անցումային ժամանակաշրջանի համար նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովի կողմից և կպաշտոնավարի 3 տարի` մինչև գործող ԱԺ լուծարումը:
2020 թ-ին` Արցախում անցումային շրջանի ավարտից հետո, համաժողովրդական քվեարկությամբ կընտրվի ինչպես նախագահ, այնպես էլ` նոր խորհրդարան:
Ընտրությունների նման նախադեպ Արցախում եղել է 1995 թ-ին: