19/07/2017 11:35
2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա
2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա:
Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 13 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):