19/07/2017 17:17
Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. Շարմազանովի պատասխանը՝ Չավուշօղլուին
Մի պետություն, որը բացահայտ աջակցել ու աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանն, անելիք չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
«Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը», - նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը զավեշտալի որակեց այն, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից:
«Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից», - նշեց Է. Շարմազանովը։