19/07/2017 11:12
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:
Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ կունենան Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ: