Ցուցմունք` բարեկամի, հրամանատարի դեմ. «Սասնա ծռեր»-ի հետ առնչվող մեղադրյալների ցուցմունքները

20/07/2017 11:00

Ցուցմունք` բարեկամի, հրամանատարի դեմ. «Սասնա ծռեր»-ի հետ առնչվող մեղադրյալների ցուցմունքները


Ոստիկանության Պարեկապահակետային գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ կամ խմբին առնչվող անձինք, ովքեր նույնպես այս գործով մեղադրյալ են, տվել են ցուցմունքներ: Մինչդեռ խմբի հիմնական կորիզը՝ ՎարուԺան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան և այլք, ցուցմունքներ չեն տվել, ավելին, չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբից Էդգար Սողոմոնյանի, Արթուր Մելքոնյանի, Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի որդու՝ Կարեն Հակոբյանի, նրա ընկերոջ՝ Վահե Պետրոսյանի ցուցմունքները:

Այս գործով մեղադրյալ են նաև այնպիսի անձինք, ովքեր հանրությանը քիչ հայտնի են, բայց «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, ըստ նախաքննության վարկածի, այս կամ այն կերպ կապ են ունեցել:

Շենք-շինություններ գրավելուն հանցակից լինելու մեղադրանքը չի ընդունել Մանվել Աթոյանը, որը «Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանի մորեղբոր որդին է։ Աթոյանն իր ցուցմունքում, որը տվել է 2016 թվականի հուլիսի 22-23-ին, ասել է, որ Էդվարդ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանի կողմից ղեկավարած «Հիմնադիր խորհրդարան» շարժման մասնակիցներից է, իսկ ինքն այդ շարժման հետ որևէ առնչություն չունի:

Աթոյանն ասել է, որ իր ազգական Էդվարդ Գրիգորյանն իմացել է, որ մշտական վարձատրվող աշխատանք չունի ու դրա համար դժգոհ է իշխանություններից։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Մանվելի դերը եղել է այն, որ Էդվարդի տված չորս հեռախոսահամարներին զանգահարի ու ասի ծածկագրված նախադասություններ. «Բարև, կողքի օբյեկտիցա, հրավիրում ենք մատաղ ուտելու» կամ «Տղերքին վեկալ, իջի քաղաք»։

Հուլիսի 17-ի առավոտյան նա այդպես էլ արել է և դրանից հետո ամեն օր հեռախոսազրույց է ունեցել Էդվարդ Գրիգորյանի հետ ու նրան ներկայացրել ՊՊԾ գնդից դուրս տիրող իրավիճակը։ Մանվելն իր ցուցմունքում ասել է, որ Էդվարդը հորդորել է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ցույցերին մասնակից անձանց հետ կարողանան ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնելով գունդ՝ միանան իրենց:

Ըստ նախաքննության, «Սասնա ծռերի» անդամների ու, մասնավորապես, Պավել Մանուկյանի դեմ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Սերգեյ Հակոբյանը։ Նա ասել է, որ ծառայության ժամանակ Պավլիկ Մանուկյանն իր հրամանատարն է եղել: 2015 թվականին Մանուկյանի միջոցով ծանոթացել է Էդվարդ Գրիգորյանի հետ։ Ասել է նաև, որ Պավլիկն իրեն նախկինում կոչ է արել մասնակցել ցույցերին, սակայն ինքը հրաժարվել է: Հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 06.15-ին, իրեն զանգահարել են և ասել՝ «իջի՛, սպասում ենք», սակայն ինքը պատասխանել է, որ սխալ են զանգել: Ասել է նաև, որ Էդվարդի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, և նա իրեն գաղտնաբառ չի հայտնել:

Այս գործով մեկ այլ մեղադրյալ Տարոն Լոռյանը ևս իր ցուցմունքում ասել է, որ ճանաչել է Էդվարդ Գրիգորյանին: Նա նշել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրը առավոտյան իր հեռախոսին անծանոթ հեռախոսահամարից զանգ է եկել, փորձել է պատասխանել, սակայն անջատվել է։ Ասել է, որ ինքը հետ չի զանգել։

Նույն օրն առավոտյան իր հեռախոսահամարին զանգ է ստացել նաև Առաքել Սիմոնյանը. զանգահարողն ասել է. «կողքի հարևանդ է, հրավիրում ենք խաշլամա կամ մատաղ ուտելու», ինչին պատասխանել է՝ «մերսի, անուշ լինի»: Ցուցմունքում Առաքելն ասել է, որ զանգից հետո որևէ գործողության չի դիմել։

Էդվարդ Գրիգորյանի հետ մյուս ծանոթը եղել է Աշոտ Մուրադյանը, որն իր ցուցմունքում պատմել է, թե Էդվարդի հետ ծանոթացել է երբ Ռուսաստանում էին։ Ավելին, այնտեղ աշխատել է Էդվարդի դարբնոցում։ Ճաաչել է նաև նրա բարեկամին՝ մեղադրյալ Մանվել Աթոյանին։ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ի առավոտյան, Աթոյանի հեռախոսահամարից զանգ է եղել Մուրադյանին, և վերջինը գնացել է Խորենացի փողոց, հանդիպել Աթոյանին, բայց որոշ ժամանակ անց հեռացել այնտեղից։

Մյուս ցուցմունքը «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի բարեկամ Սուրիկ Պետրոսյանինն է, որը նույնպես այս գործով մեղադրյալներից է։ Նա ասել է, որ հուլիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Աշոտ Պետրոսյանի հետ, որն իրեն հորդորել է հավաքագրել շուրջ 200 անձի, պատրաստել «մոլոտովյան կոկտեյլներ», դրանց գործադրմամբ ճեղքել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գունդը շրջապատած ոստիկանների պատնեշը, մուտք գործել գնդի տարածք և միանալ իրենց:

Սակայն, Սուրիկ Պետրոսյանը իրավապահներին իր ցուցմունքում ասել է, որ ինքը Սևանից Երևան չի գնացել, ցույցերին չի մասնակցել, «մոլոտովյան կոկտեյլներ» չի պատրաստել, ցույցերին մասնակցելու կամ զինյալներին միանալու վերաբերյալ որևէ անձի որևէ պատվեր չի կատարել: Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Պետրոսյանի հետ հեռախոսազրույցին, ապա Սուրիկ Պետրոսյանն ասել է, որ Աշոտին սուտ խոստումներ է տվել, քանի որ նա իր ազգականն է և չի ցանկացել մերժել նրան:

Մյուս ցուցմունք տվողը Աշոտ Պետրոսյանի ծանոթն է եղել՝ Սամվել Սարգսյանը։ Նա իրավապահներին ասել է, որ Աշոտի հետ ծանոթացել է հինգ տարի առաջ, գիտի, որ դիզայներ է եղել, կատարել է Հյուսիսային պողոտայի մի քանի բնակարանի դիզայներական աշխատանքները։ Ասել է, որ քիչ է հանդիպել Աշոտին ու վերջին անգամ նրանից զանգ է ստացել  հուլիսի 19-ին։ Հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Սարգսյանը Աշոտից հետաքրքրվել է, թե արդյոք հաց ունեն ուտելու, ինչին ի պատասխան Աշոտը խնդրել է ինչ-որ եղանակով ծխախոտ ուղարկել:

Աշոտին չմերժելու համար պատասխանել է՝ եթե հնարավոր լինի, կուղարկի: Հուլիսի 21-ին գիշերը գնացել է Խորենացի փողոց ցույցի վայր ու զանգահարել Աշոտ Պետրոսյանին ու ինչպես ինքն է իր ցուցմունքում նշել, հուսադրելու համար հայտնել է, որ ինքը ցույցի տեղն է և նրա կողմն է:

Ասել է նաև, որ եթե կարողանա, անօդաչու սարքի միջոցով, որը կարող է 5 կգ բեռ բարձրացնել, ուտելիք ու ծխախոտ կուղարկի նրանց՝ մտավախություն հայտնելով, որ  ոստիկանները կարող են սարքը խփել: Բայց նաև ընդգծել է, որ իրականում ինքը չի ցանկացել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ խնդիրներ ունենալ, անօդաչու սարք չի ունեցել և ոչ էլ գումար է ունեցել այդպիսի սարք գնելու համար, այդ ամենն ընդամենը հայտնել է՝ Աշոտին հուսադրելու համար, քանի որ, ըստ իրեն, նա արդեն հուսահատված էր:

Պավլիկ Մանուկյանի ծանոթներից Սամսոն Գաբրիելյանն է ցուցմունք տվել ու ասել, որ ՊՊԾ-ի գրավման օրերին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Պավլիկի հետ։ Սամսոն Գաբրիելյանի ցուցմունքով, Մանուկյանն ասել է, թե օգնության կարիք ունեն, որ հավաքված անձինք պետք է ճեղքեն ոստիկանական պատնեշն ու միանան իրենց: Իսկ Գաբրիելյանն էլ Պավլիկին հայտնել է Խորենացիում հավաքվածների թերահավատության մասին։ Պավլիկ Մանուկյանի հետ ունեցած խոսակցությունից հետո Գաբրիելյանն իր ցուցմունքում ասել է, որ շուրջ 2 ժամ մնացել է Խորենացիում և վերադարձել տուն:

Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 32 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Տասներորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է Այսօր, 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին Այսօր, 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Այսօր, 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Այսօր, 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Այսօր, 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում Այսօր, 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել Այսօր, 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Այսօր, 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն Այսօր, 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) Այսօր, 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Այսօր, 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին Այսօր, 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին Այսօր, 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Այսօր, 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով Այսօր, 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին Այսօր, 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Այսօր, 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Այսօր, 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Այսօր, 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները Այսօր, 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Այսօր, 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ Այսօր, 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Այսօր, 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր Այսօր, 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ Այսօր, 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով Այսօր, 09:08 «Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը Այսօր, 09:06 «Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում Այսօր, 08:56 «Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔԿ ղեկավարի հավանական թեկնածուն Այսօր, 08:53 «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 21/11/2024 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) 21/11/2024 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի 21/11/2024 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21/11/2024 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 21/11/2024 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% 21/11/2024 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ 21/11/2024 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում 21/11/2024 15:58 Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ 21/11/2024 15:31 Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով 21/11/2024 15:26 Փոփոխություններ՝ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում 21/11/2024 15:23 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը 21/11/2024 15:20 Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ 21/11/2024 15:16 Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ 21/11/2024 15:12 Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը 21/11/2024 15:08 Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից 21/11/2024 14:51 Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից 21/11/2024 14:30 Ինձ օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան. Լուսանկարներ 21/11/2024 14:24 Մխիթար Հայրապետյանը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Նախարարն այցելել է Picsart Academy 21/11/2024 14:18 Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել 21/11/2024 14:14 «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել 21/11/2024 14:10 «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ 21/11/2024 14:08 Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն 21/11/2024 14:06 Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր 21/11/2024 14:03 Tiktok-ում գովազդ էր տեսել, 330.000 դրամ փոխանցել էր վարորդական վկայականի համար ու ստացել SMS` անհայտ խարդախ եմ 21/11/2024 14:00 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը 21/11/2024 13:55 «Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» հուշահամալիրի կառուցման աշխատանքը․ Լուսանկար 21/11/2024 13:44 Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է. Աշոտյան 21/11/2024 13:37 «Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ) 21/11/2024 13:21 Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 13:12 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 21/11/2024 13:09 Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան 21/11/2024 12:57 Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը 21/11/2024 12:53 Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել էր 2022-ին, բայց 2 տարի անց հայտնվել է Տավուշում. WWF Հայաստան 21/11/2024 12:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 21/11/2024 12:28 Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը 21/11/2024 12:22 Ջերմաքարշ գնացքին բախվելու հետևանքով «BMW»-ն բռնկվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա 1 զոհ 21/11/2024 12:12 Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով երեխայի հետ զբոսնի, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում, դնում ենք էդտեղ, տարեք ձեր ննջարանում դրեք. Փաշինյանը զգուշացրեց 21/11/2024 12:01 Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին 21/11/2024 11:54 Այս ապապետականությունն ամեն անկյունում է. Փաշինյանը դժգոհ է պարեկների անտարբերությունից (Տեսանյութ) 21/11/2024 11:36 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով 21/11/2024 11:31 Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW 21/11/2024 11:26 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին․ Լուսանկարներ 21/11/2024 11:22 Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց (Տեսանյութ) 21/11/2024 11:14 Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ 21/11/2024 11:12 Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան 21/11/2024 10:58 Ես ու Վահե Ղազարյանը մանկության ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ մի քիչ խանգարել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 10:53 Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ 21/11/2024 10:49 Կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը. ՄԻՊ