20/07/2017 09:17
ՀՅԴ-ն դուրս չի գա կոալիցիայից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստ, որից հետո՝ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ: Դրան մասնակցել են Դաշնակցության մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ:
«Նիստից հետո ընդունվել է հայտարարություն, որով հերքվել են վերջին շրջանում մամուլում պարբերաբար բարձրաձայնվող լուրերը, որոնց համաձայն՝ Դաշնակցությունը հնարավոր է դուրս գա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմից, քանի որ սփյուռքյան կառույցներ են դա պահանջում: Երկարաշունչ այդ հայտարարության մեջ ՀՅԴ-ն նշել է ՀՀ զարգացման «լուրջ նախադրյալները», որոնց ստեղծվել են կոալիցիայի ձևավորած կառավարության գործունեության շնորհիվ», - հավելել է թերթը: