20/07/2017 09:50
«Ֆիրդուսին» կայծակնային արագությամբ քանդեցին, բայց մարդկանց նույն արագությամբ տներ չհատկացրին. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Երեկ Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում Ֆիրդուսի հայտնի տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեց։ Այստեղ բնակիչներն ու առևտրականներն ասում են՝ 200 մարդ դարձավ գործազուրկ։ Մինչ այս ապամոնտաժումը քաղաքապետարանը մեկ ամիս առաջ առևտրականներին հորդորել էր այլ տոնավաճառներում տարածք գտնել. Ֆիրդուսի շուկան պարտադիր ապամոնտաժվելու է։
Սակայն առևտրականները պնդում էին, որ այլ տոնավաճառներում տեղի վարձը բարձր է, իրենք այնպիսիս ապրանք չեն վաճառում, որպեսզի կարողանան թանկարժեք տոնավաճառներում տեղ զբաղեցնել։
Երեկ «Ֆիրդուսին» կայծակնային արագությամբ քանդեցին, բայց մարդկանց նույն արագությամբ տներ չհատկացրին. Մոտ 10 տարի է՝ իրացման այս գոտում կառուցապատում չի իրականացվում, իրենց սեփականությունից զրկված մարդիկ վարձակալած բնակարաններում են ապրում։ Շուրջ 100 ընտանիք զրկվեց բնակարաններից։ Եվ միայն վերջերս է 20 ընտանիքի բնակարան տրամադրվել։ Մնացածի ճակատագիրը, կարծես թե, մշուշոտ է»։