20/07/2017 09:34
Վարչապետի 26-ամյա օգնականը հայտարարգրել է միայն «Infiniti G 35» մակնիշի ավտոմեքենա. «Փաստ»
ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարգրել:
«Փաստ»-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է «Infiniti G 35» մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում: Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ:
«Իսկ ո՞վ է վարչապետի նոր և երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնես կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013-ին, իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրեն: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի պաշտոնը», - գրել է թերթը: