20/07/2017 14:11
«Չելսին» և «ՄՅՈւ-ն» հետևում են «Էվերթոնի» և Բարկլիի նոր պայմանագրի ընթացքին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» հետևում են, թե ինչպես են զարգանում իրադարձությունները կիսապաշտան Ռոս Բարկլիի՝ «Էվերթոնի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հաղորդում է «The Times»-ը:
Լիվերպուլցիների հետ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2018-ին, իսկ այն երկարաձգելու վերաբերյալ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ:
Լոնդոնցիներն և մանչեսթերցիները միայն հետևում են իրադարձությունների ընթացքին, այն դեպքում, երբ «Տոտենհեմը» երկար ժամանակ է փորձում է գնել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Անցած մրցաշրջանի 36 խաղում Բարկլին խփել է 5 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: