20/07/2017 11:54
Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանն այսօր դատապարտեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման, փոխանցում է РИА Новости-ն:
2016 թվականի վերջում Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա: Բաքուն նրան ներառել էր «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի հայցը և արտահանձնել Լապշինին: