20/07/2017 12:26
Համանախագահները գուցե աչք փակեին, եթե համոզված լինեին, որ Ադրբեջանի բլից-կրիգը կհաջողվի. Անդրանիկ Միհրանյան
Ես բացառում եմ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։
«Եթե Ադրբեջանը մտածի, որ բլից-կրիգով կկարողանա որոշակի հաջողության հասնել, ապա նման բան հնարավոր է, բայց տարածաշրջանում երկարատև պատերազմով ոչ ոք շահարգրված չէ», - ասաց Միհրանյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերին՝ քաղաքագետն ընդգծեց, որ գերտերությունները, այդ թվում համանախագահները, միգուցե աչք փակեին Ադրբեջանի վերոնշյալ քայլերի վրա։
«Համանախագահները, միգուցե, կանտեսեին կամ մատների արանքով կնայեին որևէ բլից-կրիգի, եթե այն հաջողվեր Ադրբեջանին», -ասաց Անդրանիկ Միհրանյանը։
Նա ընդգծեց՝ հավանաբար համանախագահները չեն կարողանում սանձել Ադրբեջանին, քանի որ չունեն համապատասխան ռեսուրսներ կամ այդ պետության վրա անհրաժեշտ ազդեցություն։
«Սրանում ազդեցություն ունի նաև Ռուսաստանի երկակի դերը», - նշեց Անդրանիկ Միհրանյանը։