20/07/2017 15:42
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցկացնել Մոսկվայում
Ռուսաստանը ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ չի առաջարկել Մոսկվայում բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինը:
«Известия» թերթը հուլիսի 17-ին հրապարակել էր հոդված առ այն, որ առաջարկ է արվել Ռուսաստանում կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ա. Կոժինի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բրյուսելյան հանդիպման ժամանակ «նախագահների հանդիպման վայրը առարկայական չի քննարկվել»: