20/07/2017 13:50
Բլոգեր Լապշինի փաստաբանը չի բացառել նրա արտահանձնումը Ռուսաստան
Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը հնարավոր է, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա, РИА Новости-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում: Մասնավորապես, դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը և Ուկրաինան, քանի որ նա այդ երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային հռչակագրերը», - ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ դատարանի դատավճիռը գնահատում է որպես «ավելի քան լավը»: Չերնինը նաև հայտարարել է, որ պաշտպանությունը կձեռնարկի բոլոր հետագա գործողությունները միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո: