20/07/2017 12:39
Քաղաքագետ. Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հստակ գիտակցեց, որ զենքի մատակարարման հետևանքով տարածաշրջանում խախտվել է հավասարակշռությունը
2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանում կար հստակ գիտակցում, որ զենքի մասսայական մատակարարման հետևանքով տարածաշրջանում խախտվել է հավասարակշռությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
«Ես սա գիտեմ ռուսաստանյան բավականին բարձր շրջանակներից: Բոլորի, այդ թվում Ռուսաստանի համար ակնհայտ էր, որ հավասարակշռության խախտում կա: Սրանից հետո է, որ եղան զենքի լուրջ մատակարարումներ Հայաստան», - ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ քաղաքագիտական ու ղեկավար շրջանակների հետ հանդիպումներում անձամբ է բազմաթիվ անգամ բարձրացրել հարցը՝ ինչու՞ օրինակ համանախագահ երկները չեն կարողանում պայմանավորվել, որ տարածաշրջան չմատակարարվի զենք:
«Համենայնդեպս, գոնե հարձակվողական բնույթի զենք չմատակարարվի: Հավանաբար նման պայմանավորվածության համար չի բավարարում քաղաքական կամքը կամ որոշակի շահերը», - ամփոփեց քաղաքագետը: