20/07/2017 16:44
Ֆելիքս Խաչատրյանը վերադառնում է Հանրային. մանրամասներն՝ առաջիկայում
Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն, ով տևական ժամանակ է էկրաններին չի երևում, Aysor.am-ին հասած հավաստի տեղեկություններով՝ արդեն իսկ վերադարձել է Հանրային հեռուստաընկերություն: Սակայն, դեռևս գաղտնի է պահվում, թե հաղորդավարն ինչ ծրագրի կամ նախագծի շրջանակներում հանդես կգա:
Հանրային հեռուստաընկերությունից մեզ որևէ սպառիչ պատասխան չտվեցին, սակայն խոստացան, որ հաղորդավարի վերադարձի լուրերի հետ կապված բոլոր մանրամասները կներկայացնեն առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Ֆ. Խաչատրյանը 2001-2008 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Այնուհետև գործունեությունը շարունակել է «Արմենիա» ԹիՎի-ում, որտեղից հեռանալը անսպասելի ու անհասկանալի էր շատերի համար: