21/07/2017 13:19
«Ալիանս Գրուպ»-ը մտադիր է Հայաստանի միջոցով ապահովագրական գործունեություն ծավալել երրորդ երկրների շուկաներում
«Ալիանս Գրուպ» ապահովագրական ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում:
Ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հետքարքրված է նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու հարցում:
Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Վարչապետ Կարապետյանը անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները:
«Ալիանս Գրուպ» ընկերության մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում: