21/07/2017 09:49
Պաշտոն ստանալու Գագիկ Խաչատրյանի մասին լուրերը հիմնազուրկ չեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հուլիսի 19-ին կայացել է Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Այն մեկ անգամ հետաձգվել էր Խաչատրյանի թոռան առողջական խնդիրների պատճառով։
Նրա դստեր և «Էլադե» մուշտակների ու այլ խանութների սեփականատիրոջ որդու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ 2015թ․-ին նշանադրությունն էր եղել:
Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով գրեթե մինչև վերջ մնացել է խնջույքին։
Ներկա է եղել նաև վարչապետը, ով սովորաբար խուսափում է նման արարողություններից, և ում առաջին գործը եղավ Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելը։ Այս բարձր ներկայությունից մարդիկ եզրակացրել են, որ Խաչատրյանին պաշտոն տալու մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն:
Հարսանիքին երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը»։