21/07/2017 12:54
ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալը կարևորել է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանին այսօր Երևանում քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին կարևորել են առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։