21/07/2017 15:53
«Արցախէներգո»-ի նոր սեփականատերը պարտավորվել է 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում իրականացնել
«Միավորված էներգետիկ ընկերությունը» ճանաչվել է «Արցախէներգո» ՓԲԸ սեփականատեր:
Մասնավորեցման մրցույթը տեղի է ունեցել այսօր, մասնակցել են «Միավորված էներգետիկ ընկերություն» և «Ինտեկո էներգո» ընկերությունները:
«Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները: