21/07/2017 09:23
Linkin Park-ի մեներգիչն ինքնասպան է եղել
Linkin Park ռոք խմբի մեներգիչ Չեսթեր Բեննինգթոնն ինքնասպան է եղել: Նա 41 տարեկան էր, հայտնում է ТАСС-ը` հղում անելով TMZ առցանց ռեսուրսին:
Աղբյուրների տեղեկություններով՝ Բեննինգթոնը կախվել է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող իր առանձնատանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բեննինգթոնը երկար տարիներ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախման դեմ։ Նախկինում նա խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին:
Երաժիշտն ուներ 6 զավակ՝ երկու ամուսնություններից։