21/07/2017 13:45
Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ դուր չգա որևէ մեկին. Քաղաքագետ
Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ դուր չգա որևէ մեկին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն` անդրադառնալով հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
«Պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում պայմանավորված արցախյան ներքին հարցերով», - ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նման ընտրությունը կարող է միջազգային հանրության կողմից բացասական գնահատվել ու շեղել Արցախը ժողովրդավարությունից, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.
«Արդեն բոլորն են հասկանում, որ միջազգային հանրությունը հայերի, Ղարաբաղի փոխարեն հարցը չի լուծելու: Եթե դու լավն ես, դրա համար քեզ որևէ մեկը կոնֆետ չի տա»: