21/07/2017 12:45
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Իրանցի փորձագետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանցի փորձագետ Էհսան Հուշմանդը:
«Մենք հույս ենք տածում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ և, բացառապես, երկխոսության ճանապարհով», - նշեց նա։
Իրանցի փորձագետի խոսքով՝ իրենք կուզենային, որպեսզի Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար ԼՂ խնդրի կարգավորան գործընթացում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելեր նաև ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը:
«Տարածաշրջանի որևէ ժողովրդի շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների ուշիմ քաղաքականության արդյունքում խելամիտ, արդարացի ու խաղաղ լուծում կգտնվի տարածաշրջանային հակամարտության համար», - ասաց Է. Հուշմանդը։
Նա ընդգծեց՝ բնական է, որ Իրանն ամենևին չի ողջունում ու ջանք է գործադրելու նաև, որպեսզի տարածաշրջանում որևէ կերպ ներկայություն չունեցող որոշ երկրներ այս հակամարտությանը չմիջամտեն և չխառնվեն: