22/07/2017 09:29
Աշոտ Աղաբաբյանը մտադիր է «ավելի խելքին մոտ գնով» վաճառել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ»
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը։ «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի», - թերթի հետ զրույցում ասել է նա։ Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար։
«Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել։ Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել», - ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը։
Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի․ «Չեմ պատրաստվում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: