22/07/2017 09:41
Արմեն Մարտիրոսյան. Մեր գործունեության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում. «Փաստ»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են։ Հարցին, թե նոր սրբագրումներ կլինե՞ն մարտավարության և ռազմավարության մեջ, Մարտիրոսյանը նշել է. «Խոշոր հաշվով՝ ոչ։ Եվ դրա կարիքն էլ չկա։ Որովհետև սկզբունքային այն խնդիրները, որոնք դրված են եղել կուսակցության գործունեությամբ հիմքում, այն և շարունակում են առավել խորացվել։
Այնպես որ, մենք մեր գործունեության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում։ Ինչպես միշտ պետության և քաղաքացու շահը գերակա է լինելու մեզ համար։ Կամ մեր երկրի, նաև Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրները, ինչպես ժամանակին եղել են, այնպես էլ ներկայումս մեր օրակարգում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։