22/07/2017 12:34
Ալիևն ու Պուտինը Սոչիում քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Սոչիում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն:
«Հանդիպման շրջանակում Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները Սոչիում քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր», — հայտնել են մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվել է հուլիսի 22-ին: