22/07/2017 15:18
Վսյո, ժամանակները փոխվել են, դուք պետք է բիզնեսմենին տանեք պերերիվի, որ ինքը գա ձեր համայնքում բիզնես դնի. Վարչապետը՝ Տավուշի մարզում (Տեսանյութ)
Ներդրում բերելն ու աշխատատեղ ստեղծելը միայն Կառավարության խնդիրը չէ, դա նաև խոշոր համայնքների ղեկավարների խնդիրն է, այդ մասին Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կախված այն բանից, թե տեղական իշխանությունը ինչքանով է ակտիվ ու ինչքանով է նա համարում դա իր գործառույթը, այդքանով այդ մարզում ակտիվություն լինում է, կամ ոչ։
«Փոխանակ բիզնեսմենը մի առիթ ման գա, խնդրի մարզպետին, համայնքապետին՝ էսօր հետս պերերիվ արա, հիմա դա չի լինելու, վսյո, դուք պետք է իրեն տանեք պերերիվի, որ ինքը գա ձեր համայնքում բիզնես դնի ու ըստ դրա, մարդկանց դրսից հետ բերել՝ բիզնես անեն: Ստեղից հեռացած մարդկանց մոտ էն տպավորություն ա, որ ստեղ բիզնես անելն անհնար ա: Նման բան չկա, կան բիզնես սկսելու հաջող օրինակներ», - հայտարարել է վարչապետը: