22/07/2017 16:57
Կլոպը Կոուտինյոյին անձնական զրույցում ասել է, որ նրան բաց չեն թողնի «Բարսելոն»
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուլիսի 21-ի երեկոյան զրույց է ունեցել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, փոխանցում է Championat.com-ը:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, գերմանացի մասնագետը ֆուտբոլիստին բացատրել է, որ լիվերպուլցիները բաց չեն թողնի նրան «Բարսելոն»: «Լիվերպուլը» նոր մրցաշրջանին է նախապատրաստվում Հոնկոնգում:
Ավելի վաղ կատալոնական ակումբը Կոուտինյոյի համար առաջարկել էր 72 միլիոն ֆունտ: «Լիվերպուլը» հինգշաբթի երեկոյան մերժել է այդ առաջարկը: