Ոստիկան Գեղամ Խաչատրյանի պայուսակում ՊՊԾ գնդի գրավումից հետո շուրջ 1 մլն դրամ է հայտնաբերվել

24/07/2017 14:01

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի պայուսակում ՊՊԾ գնդի գրավումից հետո շուրջ 1 մլն դրամ է հայտնաբերվել


Շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով 41 տուժողներից է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Վերջինը, հիշեցնենք, տուժող է անցնում նաև հայտնի «տոնածառի գործով»: Նա մեկն էր այն բազմաթիվ ոստիկաններից, որն այդ գործով դատապարտված, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դեմ տվել էր ցուցմունքներ:

Aysor.am-ը ներկայացնում է մեղադրական եզրակացության այն հատվածը, որտեղ այս ոստիկանը ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման օրը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դուրս է եկել ՊՊԾ գնդից և շրջել Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ ստուգելու գումարտակի շրջիկ ծառայություն իրականացնող աշխատակիցների ծառայությունը:
Նա ժամը 06.00-ի սահմաններում գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, երբ իրեն է զանգահարել 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գևորգ Զաքարյանը և տեղեկացրել, որ զինված անձինք հարձակում են գործել ՊՊԾ գնդի վրա և գտնվում են ներսում:

Օդանաակայանից ՊՊԾ գնդի տարածք է հասել ու տեսել է բազմաթիվ ոստիկաններ: Ասել է՝ իրեն տեղեկացրել են, որ մոտ 30 զինված անձինք «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հարվածել են գնդի դարպասին, կոտրել այն, ներխուժել գնդի տարածք ու զենքի սպառնալիքով այնտեղ են պահել ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Իր ցուցմունքում ներկայացրել է, որ ոստիկանության ծառայողներով Խորենացի փողոցի կամրջի մոտից սկսել են փակել փողոցը, որպեսզի զինված անձինք չկարողանան դիմել փախուստի:

Գնդի գրավման օրերին, նրա խոսքով, ինքը ծառայություն է իրականացրել շրջակայքում և գնդի տարածք մուտք չի գործել: Ոստիկանության ծառայողների ու շտապօգնության բժիշկների՝ պատանդ ընկնելու մասին տեղեկացված եղել է:

Նաև տեղյակ է եղել, որ հարձակման ժամանակ սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը, իսկ մի քանի օր անց դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է գնդին հարակից տարածքում ծառայություն կատարող ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Գեղամ Խաչատրյանի ցուցմունքում ուշագավ է հատկապես այն, որ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից իր հավաքած գումարները անհետացել են, ավելին, հայտնել է, որ իրեն պատկանող պայուսակում շուրջ 1 մլն գումար է գտել:

Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ ՊՊԾ գնդի տարածքում մասնակցել է դեպի վայրի զննությանը, որի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի միջանցքում տեսել է փոքր մետաղյա չհրկիզվող պահարանը, որը մինչ այդ եղել է իր աշխատասենյակում:
Նա ցուցմունքում պատմել է, որ պահարանի դուռը կոտրված է եղել, իսկ պահարանի միջից բացակայել են իրեն պատկանող, իր ավտոմեքենայի վաճառքից ստացած՝ 3.500 ԱՄՆ դոլար, 340.000 ՀՀ դրամ, 600 կամ 700 եվրո գումարները:

Բացի այդ, զննության ընթացքում գնդի հրաձգարանում էլ հայտնաբերվել է իր կապույտ պայուսակը, որը դարձյալ մինչ այդ եղել է իր աշխատասենյակում: Այդ պայուսակում էլ հայտնաբերվել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ, կապոցով կապած՝ 116.000 ՀՀ դրամ գումարները: Իսկ պայուսակում գտնված իր աշխատանքային նոթատետրում ձեռագիր գրառումներ են արված եղել:

Մասնավորապես, գրված են եղել անձանց անուններ՝ դրանց դիմաց ՀՀ դրամ, եվրո և դոլար անվանական արժեքով գումարների վերաբերյալ նշումով: Խաչատրյանն ասել է, որ այդ գրառումներն իրեն անծանոթ են եղել:

Գումարի կորստի մասին է իր ցուցմունքում նշել նաև այս գործով տուժող ճանաչված մեկ այլ ոստիկան՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի հրամանատար Վարդան Մովսիսյանը: Վերջինը նույնպես մասնակցել է դեպքի վայրի զննությանը ու տեսել է, որ իր աշխատասենյակում գտնվող երկաթյա պահարանի դուռը կոտրված է, իսկ պահարանից բացակայել են իր 850.000 ՀՀ դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները:

Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր ՊՊԾ գնդում գործող «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկի բանկոմատից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության դրվագը: Այդ առնչությամբ ցուցմունք էր տվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Էդգար Սողոմոնյանը:

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Տասներորդ մաս

Տասնմեկերորդ մաս

Տասներկուերորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել Այսօր, 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը Այսօր, 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ Այսօր, 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում Այսօր, 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում Այսօր, 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում Այսօր, 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին Այսօր, 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով Այսօր, 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Այսօր, 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Այսօր, 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը Այսօր, 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ Այսօր, 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ Այսօր, 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով Այսօր, 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը Այսօր, 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ Այսօր, 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ Այսօր, 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են Այսօր, 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում Այսօր, 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) Այսօր, 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին Այսօր, 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը Այսօր, 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում Այսօր, 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել Այսօր, 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս Այսօր, 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից Այսօր, 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ Այսօր, 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել Այսօր, 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար Այսօր, 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար Այսօր, 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել Այսօր, 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել Այսօր, 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա Այսօր, 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում Այսօր, 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը