24/07/2017 12:17
«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով հաղթել է «Ռեալին». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (Տեսանյութ)
ԱՄՆ-ում ընթացող «Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարի շրջանակում կայացել է «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, ուստի նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար, որում անգլիացիներն առավելության են հասել 2:1 հաշվով:
Հաշիվը բացվել է առաջին կեսին ավելացրած առաջին րոպեին, երբ Անտոնի Մարսիալի փոխանցումից հետո Ջեսի Լինգարդը գրավել է անպաշտպան դարպասը:
Երկրորդ կեսում պատասխան գնդակը խփել է Կազեմիրոն, ով իրացրել է 11-մետրանոց հարվածը:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4 անգամ դարպասը չեն կարողացել գրավել «սերուցքայինները» և 3 անգամ` «կարմիր սատանաները»:
Արդյունքում՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջումից հետո: 28-ամյա ֆուտբոլիստը 11-մետրանոց հարվածաշարում գոլ խփած երեք ֆուտբոլիստներից մեկն էր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին իսպանական ու անգլիական թիմերը հանդիպելու են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: